Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱԺ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները

ԱԺ  նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները
28.04.2018 | 08:34

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում: Նրա խոսքով՝ մայիսի 1-ին ԱԺ-ում կանցկացվի վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Ժոնաթան Լաքոտը կարևորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը հանրապետությունում և այդ օրերին ուժային կառույցների, ցույցի մասնակիցների պահվածքը: Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի և այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում: Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին:

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ